Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լիճ են թափվում հարակից գյուղերի կոյուղաջրերը.

Հուլիս 31,2012 12:55

Հուլիսի 5-8-ը Գերմանիայում կայացել է Natur Vision միջազգային բնապահպանական կինոփառատոնը: «Մանուկների կողմից ստեղծված ֆիլմ» անվանակարգում առաջին մրցանակը ստեցել է հայկական «SOS Սեւան» ֆիլմը:

Այսօր «Պրես մաստեր» ակումբում հյուրընկալվել էին ֆիլմի ստեղծագործական անդամները: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրերի ղեկավար` Բարբարա Զիբերթը ասում է, որ գերմանական ֆիլմերի փառատոնը հիմնականում կենտրոնացած է բնապահպանական ֆիլմերի վրա: Այն շատ երկար պատմություն ունի, եւ անցկացվում է ամեն տարի: Ըստ Զիբերթի, Եվրոպայում բնապահպանական ֆիլմերի փառատոնի մեջ ամենահայտնին է. «Մենք շատ հպարտանում ենք մեր երեխաներով, որովհետեւ նրանք արդեն երկրորդ անգամ են մրցանակի արժանանում: Ասեմ, որ բնապահպանական ծրագիրը, որն իրականացնում ենք` շատ կարեւոր է: Այս երեխաները, ովքեր սկսել են ֆիլմ նկարահանել վաղ տարիքից, կարող են մեծ հաջողությունների հասնել: Մրցանակը ի’նչ կլինի, դեռ չեմ կարող ասել, քանի-որ Գերմանիան շատ հեռու է մեզանից, մրցանակն էլ դեռ չի հասել: Մեզ համար անակնկալ է, թե ինչ կլինի, հուսով եմ շոտով կիմանանք դրա մասին: Միայն կարող եմ ասել անցյալ տարվա փորձից. գրավել էինք երկրորդ տեղը եւ ստացանք արձանիկ»:
«SOS Սեւան» ֆիլմը Երեւանում նույնպես ցուցադրվել է, եւ նորից ստացել է առաջին մրցանակը, ըստ ծրագրի ղեկավարի, դա խոսում է ֆիլմի հաջողվածության մասին: Ժյուրիները ընդգծել են` ֆիլմը շատ իրական է ներկայացված:
Օպերատոր Գևորգ Գասպարյանը ասում է, որ ֆիլմը նկարահանվել է 2010 թվականին: Նկարահանման աշխատանքներում ներգրավված են եղել երեխաներ, ովքեր փորձել են գտնել իրենց տարածաշրջանի խնդիրները եւ լուծել դա` լուսաբանման միջոցով: Բավականին աշխատանքներ են տարվել մինչ նկարահանումները, իսկ նկարահանումները իրականացվել են երկու փուլով: Նրանք ոտքով շրջել են Սեւանա լճի տարածքով եւ ուսումնասիրել նրա խնդիրները. «Այդ ընթացքում հասկացանք, որ խնդիր կա մարդկանց չիրազեկվածության մեջ: Նրանց մենք չէինք հարցնում` ինչ խնդիր կա, այլ ասում էինք: Բացի դրանից, հարակից քաղաքների կոյուղաջրերը թափվում են Սեւանա լիճ: Ամենաանտանելին այն էր, որ կովը լողանում էր ճահճաջրի մեջ ու խմում այդ ջուրը: Երբ հովիվին հարցրեցինք ինչի եք այդտեղից ջուրը խմացնում, պատասխանեց` ոչինչ, բան չկա: Այստեղ արդեն մարդկանց մտածելակերպն է, կարո’ղ է չէ, ջուրը այդտեղից չխմեցնի: Կարծում եմ` նման ֆիլմերը պետք են նրանց:»:
Նորատուսի Արևորդի էկո ակումբի սան Բաբկեն Կարապետյանը ապրում է Նորատուս գյուղում եւ անգամ տեսնելով Սեւանի վատ վիճակը`ցավ է ապրում, դրա համար էլ որոշել են ֆիլմ նկարահանել, որ մադկանց ցույց տանք այդ խնդիրները. «Ֆիլմի հիմնական ասելիքը այն է, որր Սեւանի մակարդակը բարձրանում է, եւ բուսականությունը մնում է ջրի տակ, բացի դա` կոյուղաջրեր են թափվում են Սեւանա լիճ»:
Մեկ այլ սան`Նարեկ Հայրապետյանը հանդիպած խնդիրներից զարմացած է, քանի-որ հանդիպել են մարդիկ, ովքեր այդ ջրով բուրդ են լվացել:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031