Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ կինոյի զարգացման հույսը՝ «Հայ արտ սինեմա» հիմնադրամում

Հուլիս 31,2012 12:03

 ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստում ընդունվելիք որոշմամբ կստեղծվի «Հայ արտ սինեմա» հիմնադրամ, որի հիմնադիրներն են լինելու ռեժիսորներ, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը (Հայաստան), Ռոման Բալայանը (Ուկրաինա) և Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ներկայացվելիք որոշման նախագծով նախատեսվում է «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել պրոդյուսեր, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին:

Հիմնադրամի կառավարման մարմիններն են լինելու 9 անդամից բաղկացած հոգաբարձուների խորհուրդը և կառավարիչը` գործադիր տնօրենը:

Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդելու: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցները, ինչպես նաև` իր տնտեսական գործունեությունից, ուղղվելու են միայն հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացմանը. աջակցել ժամանակակից հայ կինոյի, կինեմատոգրաֆիայի զարգացմանը, կրթական համակարգում ստեղծել ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներ, նպաստել կինեմատոգրաֆիայի բնագավառում նոր, հիմնարար և կայուն գիտելիքների և փորձի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերմանը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031