Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. «Գագիկ Խաչատրյանի անունով գրանցված որեւէ բիզնես գիտե՞ք»

Հուլիս 31,2012 11:32

Հատված ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի հարցազրույցից:

– ՊԵԿի նորաստեղծ Էթիկայի հանձնաժողովը նույն մոտեցումնե՞րը կցուցաբերի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նրան պատկանող կազմակերպություններում վերահսկողության գործառույթ իրականացնելիս։ Հաշվի կառնվի՞ այն հանգամանքը, որ նա, պետական պաշտոնյա լինելով հանդերձ, զբաղվում է գործարարությամբ։

– Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Ասեմ, որ հարկային տեսուչները գործ են ունենում փաստաթղթերի հետ եւ չեն իջնում կենցաղային մակարդակի՝ ստուգելու, թե ում է պատկանում այս կամ այն կազմակերպությունը։ Կոմիտեի նախագահին օրենքը չի մերժում բաժնետեր լինել, ուստի Ձեր հարցի ենթատեքստն ինձ անհասկանալի է։

– Իմ հարցն ուղիղ է ու ենթատեքստ չունի։ Ես նորից են կրկնում, ՊԵԿ նախագահի բիզնեսները ստուգելիս արդյոք տարբերակում չի դրվում։ Տեսուչի՝ այդ բիզնեսի ստուգումներին մատների արանքով նայելը չի՞ համարվում Էթիկային կանոնների խախտում։

– Կոմիտեի նախագահը Սահմանադրությամբ իրավունք չունի զբաղվել ձեռներեցությամբ:

– Բայց զբաղվում է չէ՞։

– Ո՛չ։ Դետալների մեջ եք մտնում: Կրկնում եմ՝ մեր օրենսդրությունը չի սահմանափակում մարդուն ունենալ բիզնես, հարստություն, ուրիշ բան է, երբ դրանք չեն հայտարարագրվում։

– Ուզում եք ասել՝ Գագիկ Խաչատրյանը բիզնես չունի՞։

– Իր անունով գրանցված որեւէ բա՞ն գիտեք։

– Պարոն Ալավերդյան, ակնհայտ լարվածություն է նկատվում ՀՀ վարչապետի եւ ՊԵԿ նախագահի միջեւ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Եթե կա լարվածություն, ապա դա հայացքների, տեսակետների բախում է, որը պետբյուջեի օգտին է: Չմոռանանք, որ մեր որոշումները կայացնում է կառավարությունը, մեզ միջոցներ է տրամադրում էլի կառավարությունը, ու եթե լուրջ լարվածություն լիներ, մենք դրանք այդքան ոգեւորված կյանքի չէինք կոչի։

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031