Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական խայտառակ նախագիծը մայրաքաղաքի կենտրոնո՞ւմ

Հուլիս 31,2012 11:02

20 տարվա պատմություն ունեցող, բայց այդպես էլ սեփական շենք չունեցող պետական Համազգային թատրոնը շուտով կունենա իր տանիքը։ Դրա բանավոր կարգադրությունը տվել էր դեռ նախագահ Սերժ Սարգսյանը գարնանը՝ «Արտ էքսպոյի» ժամանակ, իսկ արդեն օրեր առաջ Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ տեղի ունեցավ հանրային քննարկում, որին թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի գլխավորությամբ մասնակցում էին նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ինչպես նաեւ մի շարք մտավորականներ, թատերական աշխարհի գործիչներ։ Հնարավոր է, որ Համազգայինի նոր շենքը կառուցվի Մաշտոցի պուրակի եւ Սարյան փողոցի գլխավոր փոստի միջակայքում ընկած տարածքում։ Ինչ խոսք, թատրոնի շենք ունենալու գաղափարը ոգեւորել էր բոլորին, բայց ճարտարապետների կարծիքը թատրոնի շենքի կառուցման հարցում կիսվել է. եւ եթե Նարեկ Սարգսյանի կարծիքով շենքի կառուցման վայրը համապատասխանում է ճարտարապետական բոլոր չափանիշներին, ապա ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ տարածքը քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում։ «Հիմնական խնդիրն այն է, որ առաջին գլխավոր հատակագծից մինչեւ այսօր դա եղել է որպես պուրակ, բայց պուրակը պետք է շարունակություն ունենա եւ դուրս գա դեպի Հոազդանի կիրճ, պետք է ոչ թե այդ ճանապարհները փակել, այլ ավելի լայն դարձնել, իսկ ժողովրդի այցը դեպի Հրազդանր կիրճ ավելի մատչելի դարձնել։ Սա փաստարկներից մեկն է, երկրորդ՝ դա հանրային տարածք է, բացի այդ, նման մասշտաբի թատրոնն իր մասշտաբներով չի կարող ներգրավվել այդ միջավայրի մեջ։ Կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ այդտեղով անցնում է մետրոպոլիտենի ուղղություններից մեկը։ Դրա համար գլխավոր պողոտայի մեջտեղի մասը ազատ է թողնվել»,- մեզ հետ զրույցում նշեց Մուշեղյանը՝ ընդգծելով, որ շենքի կառուցման հարցում այդ կարծիքն ունեն նաեւ շատ այլ ճարտարապետներ:

Հ.Գ. Մի բան պարզ է, որ թատրոնի անվան տակ մայրաքաղաքի բնակիչներին ուզում են զրկել մի կտոր կանաչ տարածք ունենալու հեռանկարից։ Նշված տարածքը միակ տեղանքն է, որտեղ կարելի էր եւ պետք էր պուրակ ստեղծել, քանի որ առանց այն էլ մայրաքաղաքի կենտրոնը սարսափելի ծանրաբեռնված է շինություններով, եւ կարիք չկա մի նոր շինություն կառուցել այնտեղ, որտեղ դեռ կառուցապատված չէ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031