Այսպիսի հայտարարություն արել է Չելյաբինսկի մարզի գուբերնատոր Մաքսիմ Յուրեւիչը:
Ձյուդոյիստ Մանսուր Իսաեւը, որ Լոնդոնում օլիմպիական չեմպիոն է դարձել մինչեւ 73 կգ քաշային կարգում, հենց Չելյաբինսկի մարզից է: «Հովանավորները խոստացել են, որ Չելյաբինսկի մարզը ներկայացնող յուրաքանչյուր մարզիկ, ով Լոնդոնում ոսկե մեդալ կնվաճի, կստանա 30 միլիոն ռուբլուն համարժեք գումար: Կարծում եմ, որ Իսաեւն այդ գումարով կարող է եւ բնակարան եւ մեքենա գնել», – Fcp-press.ru-ին ասել է գուբերնատորը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում Ռուսաստանի օլիմպիական հավաքականն առայժմ երկու ոսկի ունի եւ երկուսն էլ նվաճել են ձյուդոիստները. առաջինը՝ հայ ձյուդոյիստ Արսեն Գալստյանը: Եվ հենց այս երկու ոսկիների շնորհիվ է, որ Ռուսաստանը թիմային պայքարում 12-րդից բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ