Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրովի արգելոցում արճարանի տերը չի պատրաստվում ապամոնտաժել այն. միայն դատարանի որոշմամբ

Հուլիս 31,2012 10:47

2007 թվականին կառավարությունը դիտավորյալ է ընդունել որոշում Խոսրովի արգելոցից 118 հեկտար տարածք առանձնացնելու և Գիլան պետական արգելավայրը հիմնելու մասին, որպեսզի հնարավոր լինի այդտեղ «Հովազաձոր» մեծ սրճարանային համալիր կառուցել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է բնապահպան իրավաբան Մերի Խաչատրյանը` նկատելով, որ նման որոշում կայացնելու համար որևէ այլ հիմք չի եղել: Նշենք, որ արգելանոցի ռեժիմը վայրի բնության պահպանման ավելի խիստ ռեժիմ է և թույլ չի տալիս ճանապարհների, ենթակառուցվածքների, շահույթ հետապնդող օբյեկտերի կառուցում:

Որոշումը բնապահպանների ճնշման տակ չեղյալ էր համարվել անցյալ տարվա հունիսին, սակայն մեկ տարվա ընթացքում ռեստորանային համալիրի մասին որևէ խոսք ոչ Կառավարությունը, ոչ Բնապահպանության նախարարությունը չի ասել:

Կիրակի բնապահպան ակտիվիստներն այցելել են արգելոց և բողոքի ակցիա անցկացրել: Երեկ նրանց հետ հանդիպում է ունեցել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա հայտնել է, որ Խոսրովի արգելոցով զբաղվող աշխատանքային խումբը եկել է եզրակացության, որ «Հովազաձորը» հնարավոր չէ ապամոնտաժել, քանի որ ՍՊԸ-ն համաձայն չէ. պետք է դիմել դատարան:

Մերի Խաչատրյանն ասել է, որ իրենք խնդրել են այդ աշխատանքային խմբի ուսումանսիրություններն իրենց տրմադրել, քանի որ, գուցե, բնապահպանները կարող են օգնել, որ սրճարանը ապամոնտաժվի առանց դատարանի միջամտության:

Լուսանկարը՝ ecolur.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031