Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում կուսակցությունները ավելի շատ դադարից դադարի են սպասում, քան ակտիվ գործունեության շրջանների

Հուլիս 31,2012 10:45

Հայաստանում կուսակցական համակարգի ճգնաժամ է, ինչի մասին, որքան էլ տարօրինակ լինի, վկայում է ամառը: Բոլոր կուսակցությունները հանգստանում են, մի մասը ակտիվ հանգստի մեջ է, մյուս մասը պասիվ: Մինչդեռ Հայաստանում կարծես թե հանգստի ժամանակ չկա, որովհետև բազմաթիվ են այն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը, որոնք պահանջում են հրատապ լուծումներ, հանրային մոբիլիզացիա, որոնք պահանջում են քաղաքական ակտիվությունը, հանրության քաղաքական և քաղաքացիական շահերի սպասարկում, ամենօրյա ճնշում իշխանությունների վրա: Այդ խնդիրները բազմաբնույթ են, ներկայացնում են տարբեր ոլորտներ, տարբեր մարդկանց ու խմբերի են վերաբերում:

Սակայն Հայաստանի կուսակցական համակարգը հանգստանում է, իսկ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ասուլիսները և բողոքի ակցիաներին առանձին գործիչների մասնակցությունը ակտիվ աշխատանք չէ, որովհետև խոշոր հաշվով կուսակցություններից դա չէ, որ պահանջվում է, այլ պահանջվում են հանրությանը մատուցվելիք առաջարկներ, մեթոդներ, համակարգային և հայեցակարգային մոտեցումներ այս կամ այն խնդրի շուրջ հանրային լայն մոբիլիզացիա ապահովելու համար:

Ըստ ամենայնի, այդ ամենի հանդեպ անկենսունակության զգացումն էլ կուսակցություններին ստիպել է հղում անել ամռան վրա և դրանով իսկ խուսափել ակտիվ գործունեությունից: Միևնույն է, այդ գործունեությունը չի տալիս որևէ քիչ թե շատ նշանակալից արդյունք, հետևաբար որքան շատ լինեն դադարները, այնքան ավելի հեշտ կլինի փրկել դեմքը: Այդպիսով, Հայաստանում կուսակցությունները ավելի շատ դադարից դադարի են սպասում, քան ակտիվ գործունեության շրջանների: Այդ շրջանները նրանց համար ժամանակը մինչև դադար ձգելու միջոց է, այն հույսով, որ դադարից հետո կամ դրա ընթացքում կամ «էշը կսատկի, կամ էշի տերը»:

Դա շարունակվում է արդեն տարիներ շարունակ, ու ակհայտ է, որ էշերին ու նրանց տերերին չի լինում ոչինչ, և ինչ լինում է ՝ լինում է պետությանն ու հասարակությանը: Այս առումով, ակնհայտ է, որ Հայաստանում իշխանափոխություն ասվածը որպես հասկացություն պետք է ընդլայնել, քանի որ այսօր Հայաստանում իրենց իներտությամբ իշխանությանն օգնում են նաև քաղաքական կուսակցությունները, կամա, թե ակամա, և իշխանությունից բացի, նրանք ևս պետք է փոխվեն արմատապես, երկրում որևէ բան փոխվելու համար:

 

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031