Ձյուդոյի օլիմպիական մրցաշարի մինչեւ 60 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճած բրազիլացի Ֆելիպե Կիտադաին խնդրանքով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտե՝ խնդրելով փոխել իր ավարը:
Բացատրական նամակում, որը Բրազիլիայի ԱՕԿ-ն արդեն հանձնել է ՄՕԿ-ին, մարզիկը գրել է, թե այն պահից, ինչ ստացել է մեդալը, ոչ մի վայրկյան չի բաժանվել դրանից: Սակայն հաջորդ օրը լողասենյակում անզգուշաբար այն գցել է հատակին եւ մեդալի օղակը, որի միջով անցնում է ժապավենը, պոկվել է: Կանոնակարգով ՄՕԿ-ը պարտավոր չէ զբաղվել նման խնդիրների լուծումով, սակայն չի բացառվում, որ ընդառաջ գնա բրազիլացուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ