Հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ է մտել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությունը:
![3](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/07/3347-300x225.jpg)
Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանական ծառայությունը հենակետերի միջոցով կազմակերպելու սկզբունքներն ու նշանակությունը:
Նորաբաց հենակետերը ևս մեկ քայլ են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների համագործակցության, խորացման, հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Ոստիկանների ուղղակի աշխատանքը բնակչության հետ դրական ազդեցություն կունենա համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, համակեցության կանոնների կատարման, վերջնարդյունքում` հասարակական կարգի պահպանման վրա, ինչը ոստիկանների խնդիրն ու քաղաքացիների ցանկությունն է:
![4](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/07/4169-300x225.jpg)
Մինչ այս մայրաքաղաքում գործում էր երեք հենակետ, երկուսը` ոստիկանության Արաբկիրի, երրորդը` Կենտրոնական բաժնի տարածքներում: Ներկայումս ընթացքի մեջ են ոստիկանության Կենտրոնական, Էրեբունու, Նոր Նորքի, Մաշտոցի և Շենգավիթի բաժինների հենակետերի կառուցման աշխատանքները, որոնք մոտ օրերս շահագործման կհանձնվեն:
Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացը հանրապետությունում շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն