Հալեպի հայկական համայանքը բավականին մեծ է. այս պահին, ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի տվյալների, ապրում է մոտ 40-50 հազար հայ, որոնց մեծ մասը Մեծն Կիլիկո Տան կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձից հետո որոշեցին մնալ ու չներգաղթել Հայաստան:
«Սիրիայում մենք ունենք կրթամշակութային կենտրոններ, եկեղեցիներ, որոնց պետք է տեր կանգնել: Բացի այդ` եթե հայերը մնան ու շարունակեն իրենց կենսունակությունը, պահպանեն հայկական տարրը, ՀՀ-ի ու ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության համար կոնկրետ այս տարածաշրջանում նպաստավոր կլինի: Բացի այդ, սիրական հասարակությունում ընդհանրապես բավականին վատ աչքով են նայում նրանց, որոնք խուսափում են կոնֆլիկտից»,- վստահեցրեց արաբագետը:
Հալեպի հայկական թաղամասերում , պարոն Գրիգորյանի պատմելով, դեռեւս կրակոցներ չեն լսվել,առավել եւս հայ վիրավորներ կամ տուժածներ չկան. «Սա վկայում է այն մասին, որ հայերը բավականին կազմակերպված են, չեն խառնվում ներքաղաքական հարցերին: Այս պարագայում չեզոքություն պահպանելը շատ գովելի է»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ