Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրո զարգացման 7 փուլերը

Հուլիս 30,2012 18:11

 

Սերը միանգամից չի ընկնում  մեր գլխին: Զարգանում է աստիճանաբար՝ երկարատեւ եւ կարճատեւ փուլերով: Այն դարձնում է մեզ ավելի զգուշավոր՝ ստիպելով մեզ հրաժարվել նախկին էգոիզմից: Սիրո հասունացումն անցնում է 7 փուլ, որոնց  կարող եք ծանոթանալ ներքեւում.

1.«Շոկոլադե սիրո» կամ «սիրո քիմիայի», փուլ տեւում է մոտավորապես 18 ամիս. Երբ տղամարդը կամ կինը հանդիպում եւ սիրահարվում են միմյանց, նրանց օրգանիզմում արտադրվում են հորմոններ, որոնք աշխարհը գունավոր են դարձնում: Այդ ժամանակ սիրելիի ձայնը անկրկնելի է թվում, ցանկացած նրա խենթություն զարմանալի է դառնում: Կարծես թմրանյութերի ազդեցության տակ լինես: Այդ շրջանում խորհուրդ չի տրվում  կարեւոր որոշումներ կայացնել, քանի որ  «թմրանյութի» ազդեցությունը վերջանալու է:

 

2.Հաջորդը հագեցման փուլն է, որը հաջորդում է առաջինին, այս ընթացքում զգացմունքները  «հանգստանում են»:

 

3. Այս փուլը կոչվում է՝ հակակրանք. Սա պարտադիր է ցանկացած երկարաժամկետ հարաբերության համար: Հակակրանքի  փուլում սկսվում են վեճերը, այս ընթացքում կարծես քեզ տալիս են խոշարացույց, որ անընդհատ տեսնես զուգընկերոջդ թերությունները: Այս ամենի ամենահեշտ եւ ամենասխալ ելքը ապարահարզանի դիմելն է: Ո՞րն է սխալ: Դա նշանակում է նորից հայտնվել «սիրո քիմիայի» փուլում՝ այս անգամ մեկ ուրիշի հետ:

Կան մարդիկ, որ այս երեք փուլերում էլ միշտ մնում են: Այս երեք փուլերը համարվում է, որ նախատեսված են ոչ քաղաքակիրթ մարդկանց համար, որովհետեւ դեռ իրական հարաբերությունները չեն սկսվել:

4. Մյուս փուլը համբերությանն է: Զուգընկերների միջեւ վեճերը շարունակվում են, սակայն այս անգամ նրանք գիտակցում են, որ երբ վեճը ավարտվի, նրանց զգացմունքները նորից կվերականգնվեն: Եթե մենք ջանում ենք համբերություն ձեռք բերել, ապա համբերությունը մեզ պարգեւատրում է գիտակցության զարգացմամբ:

5 Սա արդեն պարտքի կամ հարգանքի փուլն է– սա սիրո առաջին փուլն է: Մինչ այդ սեր չի եղել: Մտածում ես ոչ թե նրա մասին, թե նա ինչ պիտի անի քեզ համար, այլ թե ինչ դու պետք է անես նրա համար: Սեփական պարտականությունների մասին մեր գիտակցումը զարգացնում է մեզ:

6.Այս փուլը ընկերությանն է: Ընկերությունը լուրջ նախապատրաստությունն է սիրո:

 

7.Արդեն սիրո փուլն է:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031