Լրահոս
Օրվա լրահոսը

Ի°նչ են ծանրութեթև անում բնապահպանության նախարարությունում

Հուլիս 30,2012 17:21

Aravot.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Խոսրովի արգելոցում կառուցված ապօրինի շինարարության ապամոնտաժման պահանջով երեկ բնապահպան-ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիայի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր հրավիրվել է քննարկում՝ բնապահպան ակտիվիստների և նշված խնդիրը քննող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Քիչ առաջ բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քննարկման մանրամասներին: Հարցին՝ արդյոք արդյունավե°տ էր քննարկումը, Եղիա Ներսիսյանը պատասխանեց՝ «Ոչ լիարժեք»: Այնուհետև անդրադառնալով քննարկման մանրամասներին՝ նա նշեց. «Քննարկումից պարզ դարձավ, որ նախարարությունում ծանրութեթև են անում կիսակառույցի քանդել-չքանդելու հարցը: Ասում են, ի վերջո, մարդը ներդրում է կատարել, կիսակառույցը կանգնեցրել, քանդելու դեպքում փոխհատուցման խնդիր կառաջանա: Նախարարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը մինչև սեպտեմբեր պետք է բանակցի շինարարությունն իրականացրած «Հովազաձոր» ընկերության հետ»: Մեր հարցին՝ իսկ ո°րն է բանակցելու անհրաժեշտությունը, եթե շինարարությունն այդ վայրում արգելված է, ուստի կիսակառույցը ապօրինի, Եղիա Ներսիսյանը պատասխանեց. «Մեզ՝ բնապահպաններիս մոտ էլ է այդ հարցը առաջանում…գործի ընթացքը ցույց կտա»:

Բնապահպան-ակտիվիստը մեզ տեղեկացրեց, որ քննարկման ժամանակ բարձրացվել է նաև Խոսրովի արգելոցում էկոտուրիզմի արգելման և արգելոցին արգելոցային ռեժիմին վերադարձնելու հարցը: Ըստ Եղիա Ներսիսյանի՝ բնապահպանության նախարարն այս հարցում համաձայնել է իրենց հետ՝ նշելով, որ նույնիսկ պետք է արգելոց մուտքն արգելվի անգամ տեղացիների համար, քանի որ այժմ՝ վճարելով 500 դրամ հնարավոր է մուտք գործել արգելոցի տարածք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Լուսինե Գեւորգյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031