Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալն ասում է՝ տղայիս վաճառել են

Հուլիս 30,2012 16:48

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սեյրան Ղահրիյանը 2000թ-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ կնոջ սպանության համար:12 տարի է, ինչ նա ազատազրկման վայրում է, մինչ այդ նա գտնվել է նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Դատապարտյալը տարիներ շարունակ բողոքում է արդարադատական մարմիններին, որպեսզի իրեն թույլ տան հանդիպել միակ զավակի հետ, որն իր հանցագործության կատարման ժամանակ 3 տարեկան էր: Նա ասում է, որ իրեն չեն թույլ տալիս տեսակցել որդու հետ, քանի որ ունի տեղեկություններ, թե նրան վաճառել են:

Դատապարտյալը սպառնում է վերջ տալ իր կյանքին, եթե հստակ պաշտոնական պատասխան չտրվի իր հարցադրումներին: Ի դեպ, նա ունի դիմումներ՝ ուղղված ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031