Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր հարցին, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին ինչպե՞ս է «Ժառանգությունը» մասնակցելու եւ ո՞ր համայնքներում է առաջադրելու` պատասխանեց. «Վերջնական որոշում առայժմ չունենք: Այդ հարցը քննարկումների փուլում է գտնվում»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը նույնպես ասաց, որ իրենք էլ դեռ այդ հարցը քննարկում են. «Ընթացքի մեջ է: Որոշ համայնքների հետ կապված արդեն որոշումներ ունենք, բայց քանի որ դեռ ժամանակ կա ու հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի: Առաջադրումները կսկսեն` կերեւա, դեռ կհասցնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ