«Մենք ընտրապայքարի ենք գնում մինչեւ վերջ, ավելի տրամադրված ու վճռական ենք մասնակցելու»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Ալեքյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՅԴ-ն այսօր հրապարակել է Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուի՝ Հովսեփ Սիմոնյանի անունը:
Թե գյումրեցիները ինչ տրամադրվածություն ունեն ՀՅԴ թեկնածուի նկատմամբ, Դաշնակցությունը ուսումնասիրություններ կամ հարցումներ չի անցկացրել. «Ձայների քանակը որոշում է ժողովուրդը, որոշվում է քվեարկության հաջորդ օրը: Այսօր չեմ կարող կանխատեսել ինչքան քվե կունենանք: Մեր թեկնածուն մեր կողմից սիրված է, եւ քարոզարշավին այնպես ենք անելու, որ գյումրեցիներն էլ սիրեն, եթե չեն սիրում: Մեզ համար մեր թեկնածուի առավելությունը՝ մեր ընկերն է, թե ժողովրդի համար որն է ՝ ժողովրդից հարցրեք»:
Կարդացեք նաև
Պարոն Ալեքյանը մտահոգություններ չունի ԲՀԿ-ի թեկնածուին ՀՀԿ-ի սատարելու նախաձեռնությունից. «Ինչքան գիտեմ, ինտերնետային կայքերում է հրապարակվում ՝ ում եք ուզում տեսնել ապագա քաղաքապետ: Սամվել Բալասանյանի հետ մեր թեկնածուն 100 տոկոս համամասնորեն ավելի է, չգիտեմ մնացածը՝ թե դա ինչքանով է համապատասխանում իրականությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ