Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան կփորձի Սիրիայի վերաբերյալ նոր բանաձև ներկայացնել ՄԱԿ-ում

Հուլիս 30,2012 15:32

Ֆրանսիա արտգործնախարարը «դահիճ» է անվանել Բաշար ալ-Ասադին

Ֆրանսիան կվերսկսի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի միջոցով Սիրիայում ծավալված ճգնաժամին լուծում տալու ջանքերը:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հայտնել է, որ իր երկիրը նախատեսում է հանդես գալ Անվտանգության խորհրդի հանդիպում անցկացնելու առաջարկությամբ: Հանդիպումը, ըստ Ֆաբիուսի, կարող է անցկացվել նախարարների խորհրդի մակարդակով մինչև այս շաբաթվա վերջը:

Ֆրանսիային չորեքշաբթի օրը փոխանցվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը:

Լորան Ֆաբիուսը, խոսելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասին, «դահիճ» է անվանել վերջինիս և կրկին հնչեցրել է Միացյալ Նահանգների,  Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի կողմից Սիրիայում զանգվածային նոր ջարդի վերաբերյալ ավելի վաղ արտահայտված մտահոգությունները:

Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդը  կիրակի օրը հորդորել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անհապաղ հանդիպում հրավիրել երկրի առևտրային կենտրոն Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակի շուրջ՝ նշելով, որ կառավարական ուժերը նախատեսում են սպանդ իրականացնել այս քաղաքում:

Անվտանգության խորհուրդը նախկինում երեք անգամ քվեարկել է Սիրիայում բախումները դադարեցնելուն ուղղված բանաձևերի շուրջ: Ռուսաստանն ու Չինաստանը սակայն յուրաքանչյուր անգամ վետոյի իրավունք են կիրառել այս բանաձևերի նկատմամբ:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031