Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն հաստատեց Գյումրու քաղաքապետի իր թեկնածուին

Հուլիս 30,2012 15:25

ՀՅԴ-ն այսօր հաստատել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի անունը . Շիրակի մարզպետարանի աշխատակից Հովսեփ Սիմոնյանին են սատարելու:

Պարոն Սիմոնյանը վստահ է, որ իր ապրած կյանքով, իր գործունեությամբ ինչ-որ բան թողել է Գյումրիում, ինչի համար ազգաբնակչությունը իրեն կնախընտրի, կքվեարկի հենց իր օգտին. «Ես մի շարք պաշտոններում եմ աշխատել, Գյումրու ազգաբնակչությունը տեսել է, կուսակցական աշխատանքներ եմ կատարել Դաշնակցության մեջ, արցախյան պատերազմի ժամանակ նաեւ ակտիվ մասնակցություն եմ ունեցել, ինձ ճանաչում են, չգիտեմ ինչ չափով կնախընտրեն ու ձայներ կտան»:

Նրանից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի՞, որ ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին ՀՀԿ-ի սատարելու որոշումը կթուլացնի իր դիրքերը. «Ես բացարձակապես մտավախություն չունեմ, որովհետեւ ինչքան էլ օգուտ է տալիս, այդքան էլ կարող է վնաս տալ, այդ գործողությունը երկու երես ունի: Վերջնական որոշումը ժողովրդինն է, եթե այսօր մեկը վերեւից փորձում է ասի, որ … նշանակովի պաշտոն չէ , որ ես հասկանամ, որ որոշումով կամ հրամանագրով ինչ-որ մեկին պաշտոնի նշանակեցին: Սա ընտրովի պաշտոն է, եթե մեկը փորձում է ընտրովի պաշտոնում նշանակումներ կատարել, առաջին հերթին ճիշտ բան չի անում, երկրորդ հերթին էլ ժողովուրդը դրան պատասխան ունի տալու: ՀՀԿ-ն էլ կուսակցություն է , իրավունք ունի ինչ-որ մեկին առաջադրել, ու սատարել, իմ կարծիքով իշխանությունը մեկ խնդիր ունի՝ ազատ, արդար ազնիվ ընտրություններ ապահովել: Այն ընտրությունները, որ տեղի ունեցան մի քանի ամիս առաջ, այն թերություններն ու բացթողումները, որ մեր պատկերացմամբ կային, ժողովուրդն ինչ-որ մի ձեւով իր մեջ կգտնի եւ այդ թերությունները չի անի»:

Հիշեցնենք, որ պարոն Սիմոնյանը 2002-ին էլ էր մասնակցում Գյումրու քաղաքապետի ընտրություններին: Ինքնաառաջադրված Սիմոնյանը ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ էր ներկայացրել: Նրանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այս անգամ էլ ընտրապայքարի կեսից հրաժարվի շարունակել. «Քարոզարշավի ժամանակ մթնոլորտն այնքան էր շիկացել, որ ցանկություն չունեցա շարունակել, մյուս պատճառն էլ այն էր, որ կային այլ թեկնածուներ, մենք բանակցեցինք, եւ իմ հակառակորդներից որոշները պնդում էին, որ իրենց հնարավորությունները շատ մեծ են, եթե ես իմ թեկնածությունը հանեմ, հնարավորություն կտամ իրենց քաղաքապետ ընտրվել, ես էլ փորձեցի այդ մեկ քայլն ի շահ իրենց կատարել: Այս անգամ չի լինելու, եթե մի անգամ հնարավորություն ենք տվել , երկրորդ անգամ հնարավորություն չի տրվի որեւէ մեկին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031