Յուրմալայում ավարտվեց հերթական «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթը: Այս տարվա հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչը` Նիլուն: Նա ստացել է «բյուրեղապակե ալիք» մրցանակն ու 50 հազար եվրո դրամական պարգևը:
Երկրորդ տեղում Իտալիայի ներկայացուցիչն է` Կոնստանցո Դել Պինտոն: Նա արժանացել է «բյուրեղապակե ալիք» մրցանակի, և 30 հազար եվրո դրամական պարգևի:
Երրորդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Երեմչուկին:
Մինչ իր հաղթանակը, Նիլուն Vkontakte-ի իր պատին գրել էր. «Հարգելի ընկերներ, ինձ համար այսօր շատ կարեւոր օր է: Եթե ունեք հնարավորություն, ապա քվեարկեք իմ օգտին: Անհրաժեշտ է ուղարկել NW114 կոդը` 7375 համարին: Եթե հնարավորություն չունեք, ոչինչ, ուղղակի ուրախացեք, որ մենք ողջ ենք, դա հիանալի է: Սիրում եմ Ձեզ»
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին 16 ներկայացուցիչներ` 14 երկրներից: Մասնակիցների թվում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը, ով զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը:
Արամ Արարատյան