Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Սիրիայի Գլխավոր հյուպատոսը հրաժարական չի տվել

Հուլիս 30,2012 14:55

Եթե  Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գլխավոր հյուպատոսը հրաժարական տված լիներ  եւ անցներ ընդդիմության կողմը, ապա Վիեննայի հռչակագրի համաձայն՝ Սիրիայի դեսպանատունը պետք է դիմում ուղարկեր ՀՀ ԱԳՆ՝ հաստատելով, որ նրա գործունեությունը՝ հետեւաբար նաեւ անձեռնմխելիությունը կասեցված է: Սակայն ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հաղորդմամբ՝ ԱԳՆ նման դիմում դեռ չի ստացել:

Ինչ վերաբերվում է տարածված լուրերին,  ՀՀ-ում Սիրիայի Գլխավոր հյուպատոսը  հրաժարական է տվել եւ անցել ընդդիմության կողմը, դա իրականությանը չի համապատասխանում:   ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատնից մեզ տեղեկացրեցին որ Մուհամմադ Հուսամ Հաֆեզը, ով մամուլում ներկայացվել էր որպես ՀՀ-ում Սիրիայի գլխավոր հյուպատոս, իրականում դեսպանության խորհրդական և մշակութային ու հյուպատոսական հարցերով պատասխանատուն է, ով իրոք համալրել է ընդիմության շարքերը եւ արդեն մի քանի օր է՝ աշխատանքի  չի ներկայանում:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031