ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոնալդ Մանգումին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով համագործակցությունը հատկապես դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում:
Ներկայացնելով Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումների նախորդ փուլերը՝ Ա.Հովսեփյանը նկատել է, որ ուսումնասիրվել են արդյունքները, արձանագրված բացթողումներն ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ միջազգային փորձը, որի հիման վրա մշակվել է բարեփոխումների նոր հայեցակարգը: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է նաեւ, որ դատախազության առաջարկությամբ ԵԱՀԿ փորձագետ Ջոն Պերսոնն ուսումնասիրել եւ գնահատել է բարեփոխումները՝ ներկայացնելով առաջարկությունների փաթեթ: Առաջիկայում ԵԱՀԿ-ն պաշտոնապես կներկայացնի փորձագետի եզրակացությունը, որում ներառված առաջարկությունները եւս կընդգրկվեն դատաիրավական բարեփոխումների՝ 2012-2016թթ. ռազմավարության ծրագրի՝ դատախազությանը վերաբերող բաժնում:
Ռոնալդ Մանգումը, բարձր գնահատելով նախորդ տարիներին ձեւավորված համագործակցության փորձը, հավաստել է իր պատրաստակամությունը՝ աջակցել ռազմավարության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը:
ՀՀ դատախազություն