Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանն այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով օրեր առաջ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերված աղջկա դիակին, ասաց, որ դեպքի վերաբերյալ արդեն քրեական գործ է հարուցվել ու նախաքննության ընթացքում կպարզվի՝ աղջկա կողմից ինքնասպանության փո՞րձ էր, նրան դրդե՞լ են այդ քայլին, թե՞ դժբախտ պատահար էր:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը նույն դպրոցի սան, 15-ամյա Զինա Սիմոնյանն էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ