Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուր են տանում Խոսրովի արգելոցի կիսակառույցի սլաքները

Հուլիս 30,2012 13:51

Երեկ բնապահպան ակտիվիստները Խոսրովի արգելոցում կազմակերպել էին բողոքի ակցիա՝ արգելոցի տարածքում իրականացվող ապօրինի շինարարության առիթով: Տարիներ առաջ Խոսրովի արգելոցի մի հատվածի կարգավիճակը կառավարության որոշումով փոխվեց՝ դառնալով արգելավայր: Իսկ արգելավայրում տնտեսական գործունեության իրականացումն արգելված չէ: Արդյունքում արգելոցի այդ հատվածում, որը տեղի բնակիչներն անվանում են Գիլանի հատված՝ Գիլան գյուղի անունով, իրականացվեց մի օբյեկտի շինարարություն, որը պետք է դառնար հյուրանոցային համալիր: Սակայն երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը փոխեց նշված որոշումը՝ արգելոցի վերոնշյալ հատվածին կրկին տալով արգելոցի կարգավիճակ: Սակայն կիսակառույց օբյեկտը շարունակում է մնալ նշված տարածքում:

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք մեր կառավարության ձեռագիրը գիտենք: Սկզբում ամեն ինչ լուռ էր, շինարարությունը կարծես թե կանգ  էր առել, սակայն երեկ մենք այդ տարածքում ակտիվություն նկատեցինք: Այդ օբյեկտի տերերը գնում-գալիս էին: Ուստի մենք ուզում ենք հիշեցնել, որ այս հարցը դեռ լուծման կարիք ունի»:

Եղիա Ներսիսյանը նշեց, որ իրենք ունեն մի շարք պահանջներ՝ մասնավորապես ապամոնտաժել կիսակառույցը, որը գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում, արգելոցում արգելել էկոտուրիզմի կազմակերպումը:

Մանրամասնելով՝ բնապահպան-ակտիվիստը նշեց. «Էկոտուրիզմի անվան տակ ամեն ինչ կարող են անել, այնինչ մենք պահանջում ենք Խոսրովի արգելոցին վերադարձնել արգելոցային ռեժիմը: Խոսրովի արգելոցում էկոտուրիզմի արգելումով առանձնապես տուրիզմը չի տուժի Հայաստանում, մանավանդ, որ տարեցտարի տուրիստների հոսքը Հայաստան նվազում է»: Մեր հարցին՝ կիսակառույցն ու՞մ է պատկանում, Եղիա Ներսիսյանը պատասխանեց, որ բոլոր սլաքները տանում են դեպի Հովիկ Աբրահամյան, բայց կոնկրետ փաստեր չկան:

Aravot.am-ի հետ զրույցում Եղիա Ներսիսյանը տեղեկացրեց, որ արդեն կան երեկվա բողոքի ակցիայի արձագանքները, մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարը ակտիվիստների և նշված հարցով զբաղվող հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, քննարկում է հրավիրել՝ քննարկելու Խոսրովի արգելոցի հարցը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Լուսինե Գեւորգյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031