Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման ակադեմիայի իրավագիտության գծով թափուր տեղեր են մնացել

Հուլիս 30,2012 13:47

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրեց բուհի ընդունելության քննությունների արդյունքները: Նա փաստեց, որ հայտերի առումով այս տարի արձանագրվել է դիմորդների զգալի հոսք` հատկապես հանրային կառավարում, կառավարման հոգեբանություն եւ քաղաքագիտություն մասնագիտությունների գծով. «Բացի տեսական գիտելիքներից, քննությունների ընթացքում հաշվի են առնվել դիմորդների անձնական հատկանիշները: Բանն այն է, որ առաջին անգամ Հայաստանում կիրառվեց ընդունելության քննությունների հոգեբանական թեստավորման մեթոդիկան, ըստ որի` հաշվի են առնվում նաեւ դիմորդի հոգեբանական առանձնահատկությունները: Մեթոդը մեծ նշանակություն ունի` հետագա կառավարիչների անձնային հատկանիշներն ամրագրելու գործում»:

Պարոն Լոքյանն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարվա դիմորդների՝ այս տարվա ընդունելության քննություններ հանձնածներն աչքի են ընկել բարձր գիտելիքներով. «Դա մեզ գոհացրեց, որովհետեւ պատրաստված երիտասարդներ ունենք, ովքեր հետագայում կդառնան բարձր որակավորում ունեցող կադրեր: Դիմորդների մեծ հոսք է գրանցվել նաեւ հանրային ֆինանսների կառավարման գծով, իսկ իրավագիտության գծով թափուր տեղեր են մնացել»:

Ռեկտորը նաեւ նշեց, որ ներկայումս բուհն ունի շուրջ հինգ հարյուր ուսանող. «Մեր շրջանավարտներն աշխատում են հանրային կառավարման տարբեր ոլորտներում: Առաջիկայում պատրաստվում ենք իրականացնել ուսանողների եւ դասախոսական կազմի վերապատրաստում արտերկրում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031