Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնասպանն իր մահվան համար նամակում մեղադրել է կնոջը

Հուլիս 30,2012 13:20

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Սիրեկան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 28-ին Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ինչպես Արագածոտնի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11.45-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Վ. Պ.-ն կախվելու միջոցով ինքնասպան էր եղել տան ավտոտնակին կից շինությունում:

Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Արագածոտնի մարզի քննչական խումբը` Սիրեկան Պողոսյանի գլխավորությամբ:

Արագած գյուղում ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա` 2 աղջիկ և 1 տղա, մասնագիտությամբ երաժիշտ էր և երգում էր հիմնականում խորտկարաններում:

Գ.Շամշյանը հայտնում է, որ երեկ իրեն փոխանցել են նամակ Արագած գյուղից և հայտնել, որ այդ նամակի հեղինակը ինքնասպանություն գործած Վ.Պ.-ն էր: Այդ նամակը նրանք գտել են ինքնասպանության վայրում` մինչև Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբի ժամանումը:

Նամակում գրված է, որ Վ.Պ.-ն իր մահվան համար մեղադրում է կնոջը և այդ ծայրահեղ քայլին դիմել է կնոջ «ինադու»: Գ.Շամշյանը հայտնում է, որ այսօր ինքը նշված նամակը փոխանցել է քննչական մարմնին:

Հավանաբար, քննիչի կողմից կնշանակվի ձեռագրաբանական փորձաքննություն` նշված նամակի հեղինակի ինքնությունը պարզելու համար:


Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031