Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտե

Հուլիս 30,2012 13:07

Հայաստանի Հանրապետությունը` վավերացնելով Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, դրանով իսկ ընդունեց, որ երեխաներն իրենց տարիքային, մտավոր և ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են խոցելի հատուկ խումբ և կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության: Հաշվի առնելով այս հանգամանքը և ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 2004թ.-ի եզրափակիչ դիտողությունները`  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2011թ.-ին հիմնվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժին:

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեին ներկայացվող այս զեկույցը պատրաստել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Հայաստանի Հանրապետության կողմից Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ: Զեկույցի պատրաստման ընթացքում հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարին ներկայացրած 3 և 4 պարբերական զեկույցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցը և մի շարք այլ փաստաթղթեր:

https://pashtpan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031