Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը` Ալվարդ Պետրոսյանին. «Պահ է գալիս, երբ պետք է փորձես կողքիդ հնարավորինս ջերմ մարդկանց հավաքել»

Հուլիս 30,2012 12:59

 Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն իրեն հարազատ չի համարում: Ալվարդ Պետրոսյանը hayeli.am-ին ասել էր. «Շուշանը ինձ հարազատ մարդ չի, ես կենսաբանական կապերը չեմ կարող ուրանալ, բայց ինձ հարազատ մարդը պարտադիր չի, որ ինձ հետ կենսաբանական կապ ունենա: Այսքանը, խնդրում եմ առանց մանրամասնելու»:

Մեր հարցին` վիճաբանությո՞ւն է եղել Ձեր մեջ, Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ չի եղել. «Նույն կերպ կպատասխանեմ իրեն` ճիշտ է ասում: Ինձ հարազատ մարդը պարտադիր չի, որ ինձ հետ կենսաբանական կապ ունենա: Այսքանը, խնդրում եմ առանց մանրամասնելու»,- տառացիորեն նույն պատասխանը տվեց Շուշանը:

Հարցին` բայց խնդիրներ եղե՞լ են Ձեր մեջ` նա պատասխանեց, որ իրենց խնդիրները արդեն 5 տարվա վաղեմություն ունեն. «Չեմ ուզում խոսել այդ մասին, զարմանալի է, որ հիմա ինքը ի վիճակի է այդպիսի պատասխան տալու: Պահ է գալիս, երբ պետք է փորձես կողքիդ հնարավորինս ջերմ մարդկանց հավաքել: Եթե ինքը այդպիսի պատասխան է տալիս` Աստված իր հետ»:

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանի հայրը եւ Ալվարդ Պետրոսյանի եղբայրը՝ նկարիչ Սամվել Պետրոսյանը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենն էր: Սակայն 2007-ի գարնանն իր պաշտոնը ստիպված էր զիջել իր քրոջ որդի Նարեկ Առուշանյանին: Սամվել Պետրոսյանն այս ամենի համար մեղադրում էր քրոջը՝ Ալվարդ Պետրոսյանին:

Շուշան Պետրոսյանը նաեւ փոխանցեց. «Այս պահին ես դիրքերում եմ, առաջին գծում եմ, Մրոն` Արսեն Գրիգորյանը, Մկոն` Մկրտիչ Մկրտչյան եւ ես զինվորների համար երգելու ենք գնացել»: Նա նաեւ ասաց, որ գծում, Փառք Աստծո, լարված չէ եւ իրենց համերգներն էլ շատ լավ են ընդունվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031