Սեւան-Երեւան ճանապարհին գործող միակ արագաչափը տեղադրված է այն տեղում, որտեղ մայրաքաղաք տանող ճանապարհը սկսում է իջնել: Արագաչափի տեղակայման վայրից մի քիչ հեռու առկա է երթեւեկության արագությունը մինչեւ 70 կմ/ժամ սահմանափակող ճանապարհային նշան: Այս ճանապարհով երթեւեկող վարորդները «Առավոտի» թղթակցին ասացին, որ մեքենաները թափ հավաքելով ` չեն հասցնում ճանապարհի կտրուկ իջնելուց առաջ նվազեցնել արագությունը, եւ ակամայից հայտնվում են արագությունը գերազանցողի դերում:
Արագաչափը տեղադրված է միայն ճանապարհի մի կողմում, Սեւան-Երեւան ուղղությամբ: Վարորդները տարակուսում են, թե ինչու արագաչափեր չեն տեղադրվում Երեւան-Սեւան ճանապարհի այլ, ուղիղ հատվածներում, որտեղ Սեւան հանգստի շտապող «գոլդ» համարներով արտասահմանյան շքեղ ավտոմեքենաների տերերը 130-150 կմ/ժամ արագություն են «բացում»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ