Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2013թ. արտոնագիրը լրացող կազինոների տերերը ավելի քիչ պետտուրք կվճարեն

Հուլիս 30,2012 12:43

Հուլիսի 28-ից ուժի մեջ է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ԱԺ-ի կողմից հունիսի 22-ին ընդունված լրացումը, որը վերաբերում է  խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար պետտուրքի վճարմանը: Ըստ այդմ, մինչև 2013թ. հունվարի 1-ը գործող, բայց արտոնագրի ժամկետն ավելի շուտ լրացող խաղատների տերերին հնարավորություն է տրվում տարեկան պետտուրքի գումարից ավելի քիչ գումար վճարել և շարունակել գործունեությունը:

Տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև տարեսկիզբը` լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:

Խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեության համար 2012թ. վճարման ենթակա տուրքի չափը մինչև 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար կորոշվի «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված տարեկան պետտուրքի գումարի մեկ տասներկուերորդի և 2012 թ. ընթացքում հերթական պետտուրքի վճարման ամսվանից մինչև 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:

«Պետական տուրքի մասին» օրենքով յուրաքանչյուր վայրում շահումով խաղեր կազմակերպելու համար սահմանված է տարեկան պետական տուրք` բազային տուրքի 5000-ապատիկի (5 մլն դրամ), իսկ խաղատուն կազմակերպելու համար` բազային տուրքի 25000-ապատիկի չափով (25 մլն դրամ):

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031