Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեղձավանում դեղձի կիլոգրամը 100, Երեւանի սուպերմարկետներում` 450 դրամ է

Հուլիս 30,2012 12:04

Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի լավ բերք կա: Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանն ասաց,որ հուլիսի 31-ին կամ օգոստոսի 1-ին Այրումի պահածոների գործարանը կսկսի դեղձի մթերումը: Ապրանքային ոչ շքեղ տեսք ունեցող, սակայն առողջ դեղձի կիլոգրամը պահածոների գործարանը ընդունելու է 60 դրամով:

Ներկայումս Պտղավանում եւ Դեղձավանում ապրանքային նորմալ տեսք ունեցող դեղձ կարելի է գնել կիլոգրամը 100 դրամով: Իսկ Երեւանի սուպերմարկետներում հիմա նույն որակի դեղձի գինը 450 դրամ է: Փաստորեն վերավաճառողները ավելի շատ են օգուտ ստանում, քան դեղձի այգի մշակող, զանազան հիվանդությունների դեմ տարին 7 անգամ թունաքիմիկատներ սրսկող, ոռոգման ջրի համար բավական թանկ գին վճարող պտղաբույծները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031