Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերջին երկու օրերին Հալեպը լքել է 200 հազար մարդ

Հուլիս 30,2012 11:44

ՄԱԿ-ի տվյալներով` վերջին երկու օրերին, երբ Սիրիայի կառավարական զորքը զանգվածային հարձակումներ է իրականացնում երկրի հյուսիսում, Հալեպ քաղաքը լքել է շուրջ 200 հազար մարդ։

Հալեպի բնակչության պաշտոնական թիվը 2.5 միլիոն է:

ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անվտանգ միջանցքներ ստեղծել  քաղաք հումանիտար բեռների առաքման համար:

Ամոսի տարածած հայտարարությունում նշվում է, որ Հալեպի խաղաղ բնակչությունը շրջափակման մեջ է։ Շատերը թաքնվում են դպրոցների եւ հանրային հաստատությունների շենքերում, նրանք սննդի, ջրի եւ հիգիենայի պարագաների կարիք ունեն:

Սիրիայի ընդդիմությունը օտարերկրյա պետություններին կոչ է արել  ապստամբներին ապահովել զենքով:

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը միջազգային հանրությանը կոչ է արել նպաստել Սիրիայում արյունահեղությանը վերջ տալուն, ջանքեր չխնայել սիրիական հակամարտության լուծման ուղղությամբ եւ հասնել հակամարտող կողմերի միջեւ երկխոսությանը: Սիրիայի հարեւան երկրներին էլ Հռոմի պապը հորդորել է օգնել երկիրը լքել փորձող փախստականներին։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031