Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնեց, որ ՕԵԿ-ն արդեն քննարկել ու որոշել է, թե առաջիկա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ինչպես են մասնակցելու եւ որտեղ են առաջադրումներ ունենալու: Նրա խոսքերով` «Մենք որոշել ենք, բայց այս պահին նպատակահարմար չենք գտնում հրապարակել, որովհետեւ դեռ առաջադրումները չեն սկսել: Առաջադրումների ընթացքում ավելի հստակ կլինի ու նոր մենք կհրապարակենք»:
Մեր հարցին` կասե՞ք, թե մասնավորապես ո՞ր համայնքներում եք պատրաստվում թեկնածուներ առաջադրել` տիկին Բիշարյանը պատասխանեց. «Բոլոր համայնքներում էլ ունենք մարդիկ, որոնք կմասնակցեն: Որոշել ենք մասնակցել բոլոր համայնքներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ