Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սևանա լճից հավելյալ ջրառի քանակի վերաբերյալ Զ. Փոստանջյանը հարցում կուղարկի կառավարություն

Հուլիս 30,2012 11:08

Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ «կործանարար» օրինագծի կատարման ընթացքի մասին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կառավարությանն ուղղված պատգամավորական հարցմամբ հանդես կգա: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց հենց Փոստանջյանը:

«Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը չկար և, կարծում եմ, որ կառավարությունը պետք է ողջամիտ գտնվի և դադարեցնի Սևանա լճից ջրի բաղցթողնման ծրագիրը»,- նկատեց տիկին Փոստանջյանը, որն օրենքի ընդունմանը դեմ էր: Նա տարակուսած է` երբ ամռանը երաշտ չի կանխատեսվել, երբ պարբերաբար հորդառատ անձրևներ են տեղում Հանրապետությունում, այդ ինչպես եղա՞վ, որ Սևանա լճի ջրի կարիքն զգացվեց:

Սևանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր վերցնելու մասին օրենսդրական փաթեթը, չնայած խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև մի խումբ բնապահպանների անհանգստություններին ու բարձրաձայնած մտահոգություններին, ընդունվել էր Ազգային ժողովում և հուլիսի 13-ին վավերացվել Հայաստանի նախագահի կողմից:

«Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Սևանից հավելյալ վերցնել 150 մլն խորանարդ մետր ջուր: Այդպիսով, Սևանա լճից ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերցնել մինչև 320 միլիոն խորանարդ մետր ջուր: Կառավարությունը, որպես օրենքում փոփոխություններ կատարելու պատճառաբանություն, հայտարարում էր, թե պետք է ոռոգել հանրապետության շուրջ 40 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:

Իսկ օրինագծի ընդդիմախոսների կարծիքով, մեծահարուստներն այդ օրինագծով փորձում են փրկել իրենց ափամերձ «վիլաները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031