Հուլիսի 29-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Իջևանի Արցախի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Տավուշի մարզային փրկարարական ջոկատը։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 11 ՏՏ 479 պ/հ (վարորդ` Գյումրիի բնակիչ, 1986 թ. ծնված Զավեն Մինասյան) և «Տոյոտա Քեմրի» մակնիշի 31 ԼԼ 800 պ/հ (վարորդ` Գեղահովիտ գյուղի բնակիչ, 1979 թ. ծնված Արտակ Պետրոսյան) ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Զ. Մինասյանին, որը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1978 թ. ծնված Սամվել Գրիգորյանի հետ տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց։
Կարդացեք նաև
Ս. Գրիգորյանը, առաջին բուժօգնություն ստանալով, հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ Զ. Մինասյանի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:
ԱԻՆ