Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկօրյա դադար՝ մեծ պայքարի նոր սպասումներով

Հուլիս 30,2012 11:04

 Հայաստանն այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերում մասնակից չունի: Սակայն հայ մարզասերներն անհամբերությամբ սպասում են վաղվան, երբ պայքարի մեջ կներգրավվեն մեր ծանրորդները:
«Բացումը» կանի 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Անձնական մարզիչ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին այս քաշային կարգում մեդալների գլխավոր հավակնորդներից է ու հաջող մասնակցության դեպքում միանգամայն ի զորու է նաեւ ոսկի նվաճել: Հենց միայն այն, որ Առաքելը նախնական հայտարարել է երկամարտի 345 կիլոգրամ, որն ամենաբարձր քաշն է «A» խմբի մասնակից 14 ծանրորդների մեջ եւ ամբողջ 9 կիլոգրամով ավելի է ամենամոտ մրցակցի՝ ալբանացի Կալյա Բրիկենի նախնական պատվերից (ծանրորդների նախնական պատվերները հրապարակված են օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում), բոլորիս հույսեր է ներշնչում: Մնում է, որ Առաքելն առանց ավելորդ լարվածության եւ հուզմունքի մրցահարթակում անի այն, ինչը կատարել է մարզումների ժամանակ:
Վաղը ելույթ է ունենալու նաեւ «սպիտակ քարտով» օլիմպիական խաղեր մեկնած լողորդ Միքայել Քոլոյանը: Նա մասնակցելու է 100 մետր ազատ ոճով մրցմանը:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031