Հուլիսի 27-ին, ժամը 20.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում ուլը հայտնվել է քարափում և չի կարողանում դուրս գալ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշարկ:
Հրշեջ-փրկարարները Գ. Աբրահամյանին պատկանող ուլը դուրս են բերել անվտանգ տարածք:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն