Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամադ Հոսամը հայտարարել է Սիրիայի ընդդիմության կողմն անցնելու եւ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու մասին։ Հայաստանյան դիվանագիտական շրջանակներում հաստատեցին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տարածած այս տեղեկատվությունը:
Հոսամի հայտարարությանը կհետեւի նրան դիվանագիտական կարգավիճակից զրկելը:
Հայաստանում Սիրիայի հյուպատոսը հետեւեց Բելառուսում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Իրաքում հավատարմագրված սիրիացի դիվանագետներին, որոնք ավելի վաղ էին հայտարարել ընդդիմությանը միանալու մասին:
Իրինա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան