ՀայՌուսԳազարդ-ը 2012-ի I կիսամյակում գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս–ը, կիսամյակի արդյունքներով ընկերությունը 18 մլրդ 218 մլն 68,8 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել:
Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (11 մլրդ 340 մլն 35,6 հազ.) եւ Ալեքս-Գրիգ-ը (9 մլրդ 279 մլն 351,2 հազ.):
2012 առաջին կիսամյակում Հայաստանի 10 խոշորագույն հարկատուները | 2012թ. I կիսամյակում վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ) | |
1 | ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ | 18 218 068,8 |
2 | ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ | 11 340 035,6 |
3 | ԱԼԵՔՍ ԳՐԻԳ | 9 279 351,2 |
4 | Ղ-ՏԵԼԵԿՈՄ | 7 255 295,2 |
5 | ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ | 6 079 496,1 |
6 | ՖԼԵՇ | 5 043 474,3 |
7 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ | 4 618 204,2 |
8 | ՍԻԹԻ ՊԵՏՐՈԼ ԳՐՈՒՊ | 4 150 045,7 |
9 | ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ | 3 863 328,6 |
10 | ՀԱԷԿ | 3 087 984,5 |
2012-ի առաջին կիսամյակում տասը խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը 6,5%-ով կամ 4.44 մլրդ. դրամով գերազանցել է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ կազմել է 72,935 մլրդ: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (261,9 մլրդ) գերազանցել է 2011թ. նույն ցուցանիշը 12,6%-ով կամ 29,346 մլրդ դրամով:
Պարտադիր սոցիալական վճարների ծավալով 2012-ի I կիսամյակում առաջատար դիրքեր են զբաղեցրել Հայաստանի էլեկտրական ցանցերը (1 մլրդ 222,9 մլն դրամ), ԱրմենՏելը (990 մլն) եւ ՀայՌուսԳազարգը (841 մլն):
Աշխատակիցների թվով առաջատարներն են Հայաստանի էլեկտրական ցանցերը (7889), Հայռուսգազարդը (5898) եւ Հարավկովկասյան երկաթուղին (3996):