Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հասան Ակուշը հայտարարել է, թե օլիմպիական հավաքականի անդամներ Ֆաթիհ Բայդարը եւ Իբրահիմ Արաթը դոպինգ օգտագործած լինելու պատճառով հեռացվել են թիմից: Նրանց դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Սակայն այս տեղեկատվությունից հստակ չի հասկացվում, թե նրանք որակազրկվել են դեռ Թուրքիայո՞ւմ, թե Լոնդոն մեկնելուց հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ