Կրասնոդարի շինարարական կազմակերպություններից մեկը որոշել է 60 կգ քաշային ձյուդոյիստ Արսեն Գալստյանին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա եւ բնակարան նվիրել: Հայ մարզիկի նվաճած օլիմպիական ոսկին առաջինն է Ռուսաստանի հաշվարկում: «Մեր հայրենակցի հաղթանակը Կրասնոդարի երկրամասի ձյուդոյի ֆեդերացիայի հաղթանակն է, որը օլիմպիական չեմպիոն է աճեցրել: «Mercedes»-ն ու ամբողջությամբ կահավորված 60 քմ մակերեսով բնակարանը սպասում են իրենց չեմպիոն տիրոջ վերադարձին», – հայտարարել է ընկերությունը, որը Կրասնոդարի ձյուդոյի ֆեդերացիայի հովանավորն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ