Այս շաբաթ «Առավոտ երիտասարդականը» մի փոքրիկ հարցում անցկացրեց ֆեյսբուք սոցիալական ցանցում` «Ո՞վ է ամենաբարի հանրային դեմքը» հարցադրումով: Հարցման մասնակիցների կողմից նշվեցին ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան հայտնի մարդկանց անուններ: Տեսակետները տարբեր էին, առաջարկված տարբերակները` նույնպես: Անմասն չմնաց նաեւ «Ոչ մեկը» առաջարկված տարբերակը, որը հավաքեց ընդհանուր պատասխանների 17%-ը: Ձայների 21% է հավաքել ռուս շոումեն, դերասան եւ երաժիշտ Իվան Ուրգանտը, զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Ձայների 23% –ով երկրորդ հորիզոնականում է հայտնվել հայ անվանի դերասան, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, հաղորդավար Հրանտ Թոխատյանը: Իսկ «Ամենաբարի հանրային դեմք» կոչմանն արժանացավ հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ Ռուբեն Հախվերդյանը (28%): Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն եւ Էրիկ Կարապետյանը այդ թվում նաեւ տարատեսակ պատասխաններ ընդգրկվեցին մնացյալ 11%-ում:
Քրիստինա Միրզոյան