Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպական երիտասարդական պառլամենտը արդեն նաև Հայաստանում

Հուլիս 29,2012 17:19

 Եվրոպական երիտասարդական պառլամենտը համախմբում է 16-24 տարեկան երիտասարդների Եվրոպական խորհրդարանի ձևաչափով Գլխավոր ասամբլեայում տարբեր խնդիրներ քննարկելու և դրանց համար համապատասխան հանձնաժողովներում բանաձևերի տեսքով լուծումներ առաջարկելու: Այստեղ ընդունված բանաձևերն ուղարկվում են ԵՄ հանձնաժողովի որպես առաջարկություն:

Եվրոպական երիտասարդական պառլամենտը ունի իր ներկայացուցչությունները եվրոպական 35 երկրներում:

ԵԵՊ-ի հետ երկարատև բանակցություններից հետո ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնության ղեկավարներ Սյուզաննա Շամախյանին և Հովսեփ Պատվականյանին հաջողվել է Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչություն բացել:

Հուլիսի 29-ին ԵԵՊ-ի Կառավարող մարմինը հաստատել է  Հայաստանի կարգավիճակը որպես ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնություն, ինչի շնորհիվ այսուհետ Հայաստանի ներկայացուցչությունը ստանում է իրավունք ներգրավված լինել ԵԵՊ-ի միջազգային նստաշրջաններին:

ԵԵՊ-ի խորհրդի անդամ Ալան Ֆլաուրսն  օգոստոսի 2-ին կժամանի Հայաստան` հայկական ներկայացուցչության հետ ծանոթանալու և հետագա գործունեությունը քննարկելու նպատակով:

ԵԵՊ Հայաստանյան նախաձեռնության հիմնադիրներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031