Երեկ Youtube-ում տեղադրվել է երիտասարդ ռեփեր Մոսի (Մեծ Հայք) եւ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի նոր երգը: «Պարզ, ոչ թե կեղծ» երգի տեւողությունը 4 րոպե 54 վայրկյան է: Նրա դիտումներն արդեն 1500-ից ավել են:
Ժամեր անց արդեն հնչում էին կարծիքներ երգի մասին: Նրանցից առաջինը հաղորդավարուհի Դինա Ակոպովնան էր, ով հավանել էր նրանց աշխատանքը. «Ապրեք: Շատ սիրուն գործա, Մոս ջան դե գիտես, չասեմ, Մար ջան շնորհավոր»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան պատին:
Իսկ Youtube-ում այն բացասական կարծիքների հավաքածու է դարձել: Մի օգտատեր կարծել է, որ լավ հիփ-հոփ կլինի, դրա համար առաջ է տվել Մարիաննայի կատարման մասը եւ սպասել Մոսի կատարմանը, սակայն հիասթափվելուց հետո` էլ չի լսել. «Սպասելիքներս չարդարացան»,- գրել է նա: Մնացած մեկնաբանություններն էլ ներկայցնենք` հետեւությունները թողնելով ձեզ. «Մարիաննա ջան երգել չգիտես: Հատուկ dislike քեզ համար», «Մոս խայտառակ եղանք», «Լավ էլի Մոս ջան, քո երգը շատ եմ սիրում, դու էլ արտակարգ մարդ ես, բայց ես ոճի մեջ չարժի էլի: Ես ավելի լավ էի պատկերացնում, բայց դու ես արել, ու հարգում եմ քո գործը: Մեկա պիտի ասեմ` Respekt», «Մոս լավ էլի, ուրիշի հետ երգի էս երգը, բայց նույն տեքստով», «Sorry, բայց չհավանեցի», «Մարիաննա, գնա երգել սովորի», «Մենակ երաժշտություննա լավը»:
Արամ Արարատյան