Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆելիքս Խաչատրյանից ու Google-ից մինչև ֆեյսբուքյան տաղեր

Հուլիս 29,2012 14:26

Համացանցում այս շաբաթվա ամենաքննարկվող թեմաններից մեկը՝ եթե ոչ ամենաքննարկվողը, «Նոր ալիք» մրցույթն էր. շատ էին խոսում, կարծիքներով ու մեկնաբանություններով կիսվում Սուրեն Առուստամյանի մասին, բայց փաստորեն Սուրենից բացի` բուռն քննարկման են ենթարկել նաև Ֆելիքս Խաչատրյանին, ով մեկնաբանում էր համերգը. «Ֆելոն, ավանդույթին համաձայն, այսօր էլ չի թողնելու բան լսենք, ավելին՝ այսօր Ֆելոյից բացի` ստիպված ենք հանդուրժել նաև կենսաբանության ֆակուլտետը կարմիր դիպլոմով ավարտած Վակցինային: Ֆելո ջան, քեզ շատ եմ սիրում, բայց մի խնդրանք էլի. կամ քիչ խոսիր, թող լսենք հաղորդավարներին, կամ ընդհանրապես մի խոսիր, կամ խոսիր միայն ընդմիջումների ընթացքում (ենթադրենք երբ ծափեր են հնչում), կամ էլ խնդրիր Արմենիայի տնօրինությանը ազատի մեզ առանց այդ էլ հասկանալի համերգի մեկնաբանություն լսելուց.. Իմաստը չեմ հասկանում նրա, որ համերգը պիտի մեկնաբանվի, չեմ կարծում էդքան անհասկացող ազգ ենք», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Աբգարյանը:

Google որոնողական համակարգից մենք բոլորս ենք օգտվում, բայց քչերը գիտեն, թե որտեղից և ինչպես է առաջացել այն: Այս բացը որոշել է լրացնել Remas Blog-ը` գրելով Google-ի ծագման մասին. «Googol-ը տերմին է, որը խոսակցական լեզվով նշանակում է «100 զրոներով թիվ»: Եվ հիմնադիրները պայմանավորվել են, որ դոմեյնը կկոչվի Googol (googol.com): Նրանք սկսեցին դոմեյնների բազայում որոնել Googol բառը, ու պարզեցին, որ այն դեռևս ազատ է օգտագործման համար: Բայց նրանցից մեկն այնքան էլ լավ չէր տիրապետում ստեղնաշարին և գրել է Google: Այդ ժամանակվանից Google.com գրանցված դոմեյնը դարձել է Լարի Պեյջի ու Սերգեյ Բրինի սեփականությունը:
Դոմեյնների արխիվում նշվում է, որ Google.com-ը գրանցվել է 1997թ. սեպտեմբերի 15-ին»:

Ադրբեջանցի հակերներն այդպես էլ չեն դադարում կոտրել կայքերը: Այս անգամ էլ կոտրել են wikipedia.am կայքը:

Մինչ հայերը շտապում են ձեռք բերել iPad, կատալոնական դպրոցներում այն արդեն այնքան է տարածվել, որ դպրոցական դասագրքերին փոխարինելու են հենց iPad-ները. «Շուրջ 480 դպրոցականներ սեպտեմբերին իրենց դասագրքերը կփոխարինեն «Apple» ընկերության պլանշետներով, քանի որ դպրոցների ղեկավարությունը անհրաժեշտ է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում: Ընդ որում` շատ ուսուցիչներ դասերի ժամանակ նման սարքերի օգտագործումը շատ օգտակար և հարմարավետ են համարում», – գրել է Vahagn Aghayan’s blog-ը:

Ֆեյսբուքն այնքան է կախվածություն առաջացրել մեր մեջ, որ նրա մասին արդեն տաղեր են հյուսվում 🙂 Ֆեյսբուքյան օգտատեր Ominia Vanitas-ը գրել է՝ «Տաղ հակաֆեյսբուքյան, ամառային»: Ներկայացնում եմ դրանից մի հատված՝ «Մատս շուշին քսելով՝ Ֆեյսբուք մոբայլը բացեմ, Հրավերքներ ջնջելով՝ Մենակ լայքերը հաշվեմ: Սև եզրերով նկարներ, Տակը՝ սպիտակ տառերով. Ապամոտիվատորներ՝ Մեջն անիմաստ թագերով…»

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031