Լոնդոնի օլիմպիական խաղերի առաջին օրն անհաջող դասավորվեց Հայաստանի համար: Մրցասպարեզ մտած մեր չորս մարզիկներն էլ անմասն մնացին մեդալներից:
Այսօր Խաղերի ծրագրով մեր հանրապետությունն ունի երկու մասնակից: Ակնկալիքներ ունենք ձյուդոիստ, մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանից, որը վիճակահանությամբ ազատ է 1/64 եզրափակչում եւ երկրորդ փուլում պայքարն սկսելու է Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Ռայմոնդ Օվինուի հետ գոտեմարտով:
Պայքարի մեջ է մտնելու նաեւ լողորդուհի Անահիտ Բարսեղյանը, որը հանդես կգա 100 մետր թիկնալողում: Անահիտի պարագայում աշխատում է օլիմպիական «Կարեւորը մասնակցությունն է» կարգախոսը, քանի որ նա Լոնդոն մեկնել է «սպիտակ քարտով» եւ ի վիճակի չէ պայքարել մեդալների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ