Լոնդոնի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարը շարունակվում է առանց Հայաստանի մասնակցության:
Մեր միակ ներկայացուցչին՝ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանին, վիճակահանությամբ 1/16 եզրափակչում բաժին էր հասել ամերիկացի Թերել Գուշան, որին հայ բռնցքամարտիկը, ինչպես հիշեցնում է «Armsport.am»-ը, պարտվել էր Պեկինի օլիմպիական խաղերում: Առաջին երկու ռաունդները, կարծես, վատ չանցան Հայաստանի միակ ներկայացուցչի համար, սակայն երրորդում Անդրանիկն ուժեղ հարված բաց թողեց՝ հայտնվելով ռինգի հատակին: Ռեֆերին դադարեցրեց մարտը՝ նոկաուտով պարտություն գրանցելով հայ բռնցքամարտիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ