Արսեն Գալստայանն առաջին ոսկե մեդալը նվաճեց, բայց Ռուսաստանի համար: Մինչեւ 60 կգ քաշային մարզիկը ձյուդոիստների մրցաշարի եզրափակչում կայծակնային արագությամբ իպոնով (մաքուր հաղթանակ) պարտության մատնեց ճապոնացի Հիրոակի Հիրաոկային: Իսկ մինչ այդ, նա պայքարից դուրս էր մղել աշխարհահռչակ մի շարք ձյուդոիստների:
Հայ մարզիկը ոչ միայն բացեց Ռուսաստանի ոսկե մեդալների հաշվարկը, այլեւ դարձավ առաջինը, որ Ռուսաստանում ոսկի նվաճեց ձյուդոյում: Արդեն չեմպիոնի կարգավիճակում Արսեն Գալստյանը «Спорт-Экспрресс»-ին տված հարցազրույցում ասել է. «Առայժմ լրիվ չեմ գիտակցում, թե ինչ է կատարվել: Օլիմպիական ոսկին երազանք է, որի հետ ապրել եմ ինը տարեկանից: Երազանքս կատարվեց եւ ես երջանիկ եմ: Կանգ առնել չեմ պատրաստվում: Այս հաղթանակը նվիրում եմ ոչ միայն հարազատներիս, այլեւ Կրասնոդարի Երկրամասում ջրհեղեղից տուժածներին, հուսալով, որ իմ այս հաղթանակը ինչ-որ չափով կզարդարի նրանց կյանքը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ