Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի փոքրիկ երգիչները» գրավել են ճապոնացիների սրտերը

Հուլիս 28,2012 21:26

Մեկնարկել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (ՀՓԵ) մանկական երգչախմբի եզակի համերգային շրջագայությունը Ճապոնիա, 40 օրերի ընթացքում երգչախումբը ելույթ է ունենալու 18 քաղաքներում` ներկայացնելով հայ և համաշխարհային երգարվեստի գոհարները:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած ՀՓԵ երգչախումբը Ճապոնիայում համերգային լայնամասշտաբ շրջագայության հրավերը ստացել է ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության կողմից, որը Ճապոնիայում տարեկան 1000-ից ավելի համերգ է կազմակերպում, որոնց մեկ երրորդը հրավիրված խմբեր և մենակատարներ են աշխարհի տարբեր երկրներից: Կազմակերպությունն առաջնորդվում է հստակ սկզբունքով. հրավիրված խմբերն ու երաժիշտները, բացի համապատասխան համբավից և ճանաչումից, պետք է կարգով ավելի բարձր լինեն, քան նմանատիպ ճապոնական խմբերը:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչների» այս 40-օրյա շրջագայությունն իր մեծությամբ, նշանակալիությամբ և կազմակերպվածության բարձր մակարդակով կարող է համեմատվել, թերևս, միայն 1995- ին Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ի 20 նահանգներում երգչախմբի ունեցած 50 -օրյա հաղթարշավի հետ:

Աշխարհահռչակ մեր երաժշտախումբն արդեն իսկ ելույթ է ունեցել Յամագատա, Յոկոհամա, Սանո, Տոչիգի, Կիտակյուսյու, Մարուգամե քաղաքների ամենախոշոր` 1400 – 2000 տեղանոց համերգադահլիճներում: Հասցրել են այցելել անգամ օրերս աղետի ենթարկված Կյուսյու կղզին և երգել ջրհեղեղից տուժած ճապոնական ընտանիքների համար:

Ճապոնացի հանդիսատեսի ոգևորության և հիացմունքի արձագանքները Հայաստան են հասնում: Ընդունելությունը, որ Ծագող արևի երկրում ցույց են տալիս մեր անվանի խմբավարին և նրա սաներին, գերազանցում է բոլոր սպասելիքները:

Շրջագայությունը նվիրված է հայ – ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20 – ամյակին և հայ գրատպության 500 – ամյակին: Առջևում են նորանոր քաղաքներ և լավագույն դահլիճներ:

Երգչախումբը Հայաստան կվերադառնա օգոստոսի 14 – ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031