Լրահոս
Օրվա լրահոսը

Պասիվությունը խանգարեց Հովհաննես Դավթյանին

Հուլիս 28,2012 18:30

Հայաստանցի ձյուդոիստ, մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը Լոնդոնի օլիմպիական խաղերում գերազանց մեկնարկից հետո, այնուամենայնիվ, դուրս մնաց մեդալների համար պայքարից:
Երեք տպավորիչ հաղթանակից հետո, այդ թվում նաեւ ադրբեջանցու նկատմամբ մաքուր հաղթանակով, Հովհաննեսը չորրորդում պասիվ գոտեմարտի համար երկու զգուշացում ստացավ եւ հաղթանակը շնորհվեց մրցակցին: Սակայն հայ մարզիկն արդեն սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու եւ բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու իրավունք էր ձեռք բերել: Ավաղ, հոգնածությունն այստեղ էլ արեց իր սեւ գործը ֆրանսիացի Սոֆյեն Միլուի հետ գոտեմարտում: Պասիվության, ավելի ճիշտ՝ ժամանակը ձգելու համար, հայ մարզիկն այս անգամ էլ երկու զգուշացում ստացավ ու վերածվեց հանդիսականի:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031