Լրահոս
Օրվա լրահոսը

Թող «Հալալ»-ը հալալ կառուցվի, բայց խնդիրը պետք է կանոնակարգվի

Հուլիս 28,2012 17:04

 ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ցանկություն է հայտնել կյանքի կոչելու  դեռ անցյալ տարի Իրանում ստորագրած երկկողմ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի այն դրույթը, որը վերաբերում է Հայաստանում «Հալալ» մակնշմամբ սպանդանոց կառուցելուն:

ՀՀ գյուղնախարարության պաշտոնական կայքում միաժամանակ նշվում է, որ նախարարն այդ  թեման բարձրացրել է նաև Հայաստանում  ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության ֆերմերների և կաշեգործների ճյուղային միության նախագահ Վոլոդյա Գալստյանը  «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր մարզերում այսօր անասունների մթերումն ու սպանդն իրականացվում են տարբեր թողունակություն և անհրաժեշտ տեխնիկական պայմաններ ունեցող 10 սպանդանոցներում: Նա տարակուսանք հայտնեց նոր սպանդանոց կառուցելու հարցի վերաբերյալ, քանի որ գործող նման հաստատություններն այսօր բավարարում են Հայաստանի շուկայի պանջարկը: Երևանում և մարզերում գործող նման  հաստատությունները նա բաժանեց երկու` փոքր և միջին կարգի: Փոքրերի թողունակությունը  կազմում է օրական մոտ 30, իսկ խոշորներինը` մինչև 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Վոլոդյա Գալստյանը կարծիք հայտնեց, որ եկել է ժամանակը որպեսզի ընդունվի մի իրավական փաստաթուղթ բակերում կամ սանիտարական նորմատիվներին անհամապատասխան այլ վայրերում անասունների մորթն արգելելու և այդ գործընթացն ավելի կանոնակարգված կազմակերպելու համար:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031