Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը ավելացել է 6,6 հազարով

Հուլիս 28,2012 17:02

 Միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ 2012թ. հունվար-հունիսին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունը) նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավելացել  է 6,6 հազարով կամ 9,8%-ով և կազմել -73,9 հազար: Առաջին կիսամյակում Հայաստան ժամանածների ընդհանուր թիվը եղել է 822149, մեկնածներինը` 896023:

Հունվար-հունիս ամիսներին օդային տրանսպորտով երկրի սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,4%: Ավիատրանսպորտով ժամանածների ընդհանուր թիվը եղել է 361240, մեկնածներինը` 418051, սալդոն` -56811:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում օրինաչափությունը պահպանվում է, և 2012թ. հունիսին ևս միջազգային ուղևորահոսքերի ընդհանուր մնացորդը եղել է դրական: Այն կազմել է 4,3 հազար մարդ` նախորդ տարվա հունիսի 2 հազարի դիմաց:

Ժամանել է 185674, մեկնել` 181334 մարդ: Ընդ որում` ավիատրանսպորտով ժամանածների թիվը կազմել է 89318, մեկնածներինը`  76667, դրական սալդոն` 12651:

Ի տարբերություն օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների` հունիսին երկաթուղով և ավտոտրանսպորտով երկրի սահմանը հատածների սալդոն բացասական է:  Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտով ժամանել է 1557, մեկնել` 2160 մարդ: Սալդոն` -603: Ավտոտրանսպորտով ժամանել է 94799, մեկնել` 102507 մարդ: Սալդոն` -7708:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031